3 րոպե դադար, եթե խաղացողի մոտ ուղեղի ցնցում է կասկածվում. ՈւԵՖԱ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՈւԵՖԱ-ն իր մրցաշարերում մտցնում է գործողությունների նոր կարգ, որը գործելու է խաղացողի` ուղեղի ցնցման դեպքում: Դա ընդգծում է ֆուտբոլիստների առողջության նկատմամբ հոգատար վերաբերմունքը:

ՈւԵՖԱ-ի գործադիր կոմիտեն հաստատել է խաղացողների` ուղեղի ցնցում ստանալու դեպքում գործողությունների նոր կարգը, որոնք անմիջապես կներդրվեն ՈւԵՖԱ-ի հովանու ներքո անցկացվող մրցաշարերում:

Մրցավարի կողմից ուղեղի ցնցման կասկածի առկայության դեպքում խաղը դադարեցվելու է 3 րոպեով, որպեսզի թիմի բժիշկներին հնարավորություն տրվի զննել վնասվածք ստացած ֆուտբոլիստին: Նա խաղը շարունակելու հնարավորություն կստանա միայն այն դեպքում, եթե բժիշկը հստակ ազդանշան տա մրցավարին, որ ֆուտբոլիստի վիճակը դա թույլ է տալիս: Այս մասին հայտնում է ՈւԵՖԱ-ի պաշտոնական կայքը:




Լրահոս