Հանրապետության տարածքում՝
Հոկտեմբերի 2-3-ը օրվա երկրորդ կեսին հյուսիսային շրջաններում, սեպտեմբերի 29-ին և 30-ի գիշերը ժամանակ առ ժամանակ շրջանների զգալի մասում, 30-ի ցերեկը արևելյան շրջաններում սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին վայրերում հնարավոր է կարկուտ:
Քամին` հարավ-արևմտյան` 5-10 մ/վրկ, ամպրոպի ժամանակ` 20-25 մ/վրկ արագությամբ: Օդի ջերմաստիճանը սեպտեմբերի 29-30-ը կնվազի 4-5 աստիճանով:
Երևանում`
Սեպտեմբերի 30-ին, հոկտեմբերի 1-ին և 2-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Սեպտեմբերի 29-ին ժամանակ առ ժամանակ սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ: