“Ընտրության հաջորդ օրը, եթե քաղաքացին լինի խաղաղված ,ժպտա և ասի մենք ընտրեցինք և հավատում ենք մեր ընտրությանը, դա կլինի արդար ընտրության չափորոշիչը ,այլ ոչ թե այն, որ քաղաքացին բողոքի և ասի ընտրվեց նա, ով չպետք է ընտրվեր:Արդար ընտրությններ են պետք և այդ դեպքում քաղաքացին բավարարված կլինի ,-armlur.am-ի հարցին, որն է արդար ընտրությունների չափորոշիչը ասաց “Ժառանգության” անդամ , ԱԺ պատգամավոր Անահիտ Բախշյանը:Իսկ թե արդար ընտրությունների դեպքում, որքան ձայնի ակնկալիքներ ունեն նրանք, ԱԺ պատգամավորի պարզաբանմամբ ,այդ ամենը պարզ կլինի Մայիսի 7-ին.”Ես պայծառատես չեմ : Հավատում եմ միայն իմ աշխատանքին և իմ “բերքահավաքին” ,որը առատ է լինելու:Հակառակ պատկերի դեպքում ,եթե ընտրությունները արդար չանցնեն,ապա այդ օրը ինչպես նշեց ԱԺ պատգամավորը.” ժողովուրդը անարդար ընտրությունների դեպքում միշտ գնում է հրապարակ ,իսկ որտեղ ժողովուրդը կլինի , կլինենք նաև մենք:”
Ժառանգությունը կլինի հրապարակում.եթե…
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ