ԲՀԿ -ն չի լռի

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Օրերս կայանալիք խորհրդարանական ընտրություններին քիչ ժամանակ է մնացել:Իսկ թե որն է քաղաքական գործիչների համար արդար ընտրությունների չափորոշիչը armlur.am-ի հարցին պատասխանեց Աժ պատգամավոր, ԲՀԿ-ական Նաիրա Զուրաբյանը:Ըստ նրա ,արդար ընտրությունների չափորոշիչը մեկն է .” Ընտրությունների արդյունքում ժողովուրդը ասի, այո,սա այն ընտրությունն է, ինչին ես քվեարկել եմ և ընտրությունների արդյունքը վստահել է : Հարցին , թե արդար ընտրությունների դեպքում ,որքան ձայն է ակնկալում հավաքել ԲՀԿ –ն,Նաիրա Զուրաբյանը նշեց .”Ձայների մեծամասնությունը”,քանի որ ըստ նրա, ոչ ոքի համար զարմանալի չէ,որ ԲՀԿ ունի վստահության մեծ ռեսուրս:Հակառակ պատկերի դեպքում ,եթե ընտրությունները չանցնեն արդար ինչ են անելուԱԺ պատգամավորն ասաց .”Կիկոսի Մահը եկեք չտեղափոխենք քաղաքականություն և, առհասարակ, չխոսենք եթե-ներով :ԲՀԿ –ն ասել , որ չի լռի ընտրակեղծիքների դեպքում  ,բայց չի կարելի նաև ժողովրդին հուսահատեցնել և ասել, որ ձեր ձայնը ոչինչ չի փոխի, ընդհակառակը, պետք է ուժ տալ ժողովրդին և ասել ,որ վստահ գնացեք և կատարեք ձեր ընտրությունը ,քանի որ ձեր ձայնը որոշիչ է” ,-ընդգծեց ԲՀԿ-ական Նաիրա Զուրաբյանը:




Լրահոս