
“Ժողովուրդ”-ը տեղեկացավ որ Արթիկի թիվ 36 ընտրատարածքի պատգամավորության թեկնածու ՀՀԿ-ական Մխիթար Վարագյանը և նրա եղբայրը` Արթիկի քաղաքապետ Խաչատուր Վարագյանը, մոտ օրերս Արթիկի հանրապետականների հետ ժողով են արել և դժգոհել ՀՀԿ-ականների աշխատանքից, թե Արթիկի հանրապետականները չեն աջակցում Վարագյանին: Իհարկե, ՀՀԿ-ականները ժողովի ժամանակ չեն համաձայնել նրանց հետ, իսկ ժողովից դուրս գալուց հետո իրար մեջ խոսել են, թե ,9 տարի Մխիթար Վարագյանն է իրենց խաբել, հիմա էլ իրենք են խաբումե: ,Ժողովուրդե-ը տեղեկացավ, որ ՀՀԿ-ական պատգամավորը կուսակիցների պահվածքի մասին տեղեկացրել է նաև ՀՀԿ շտաբի պետ Հովիկ Աբրահամյանին: Տեղեկությունը ճշտելու համար թերթը կապվել է Արթիկի քաղաքապետ Խաչատուր Վարագյանի հետ, որը պատասխանել է, թե ,Ձեր տեղեկությունները սխալ ենե և անմիջապես անջատել է հեռախոսը: