
Սեպտեմբերի 29-ին, ժամը 20.24-ին, ահազանգ է ստացվել ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարություն, որ Երևանի Վ. Սարգսյան փողոցի թիվ 10 շենքում գտնվող «Նաիրի Ինշուրանս» ՍՊԸ-ում պայթուցիկ սարք է տեղադրված:
Դեպքի վայր են մեկնել հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի հերթապահ և ՃԿԿ օպերատիվ խմբերը, մեկ մարտական հաշվարկ: Կտրվի լրացուցիչ տեղեկություն:
Հիշեցնենք, որ «Նաիրի ինշուրանս» ապահովագրական ընկերության բաժնետեր և խորհրդի անդամ է Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի որդին՝ Լևոն Քոչարյանը:
——–
Ավելի ուշ փրկարարները, ոստիկանության և շենքի ներքին անվտանգության աշխատակիցներն իրականացրել են տարահանում (մոտ 50 բնակիչ և աշխատակից) և տարածքի սահմանազատում:
Փրկարարները և ոստիկանության ՊՊԳՎ ՀՄՊ վարչության կինոլոգները զննել են «Նաիրի Ինշուրանս» ԱՍՊԸ-ի չորս գրասենյակները. կասկածելի ոչինչ չի հայտնաբերվել: