Առավոտ. Ընտրություններից հետո թեև կլինեն հանրահավաքներ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Օրաթերթի այսօրվա խմբագրականում Արամ Աբրահամյանը գրել է. ,Մայիսի 6-ի երեկոյան ՀՀԿ-ն կասի, որ ընտրություններն անցել են աննախադեպ թափանցիկ և ժողովրդավար պայմաններում, իսկ ՀԱԿ-ը կասի, որ սրանք առավել խայտառակ ընտրություններն էին Երրորդ հանրապետության պատմության ընթացքում, և եթե ժողովուրդը չբռունցքվի և ոտքի չկանգնի, ապա Հայաստանը վերանալու է աշխարհի քարտեզից: Այդ երկու ծայրահեղացված գնահատականները կապ չունեն իրականության հետ` մենք նույնքան հեռու ենք ժողովրդավարությունից, որքան` աշխարհի քարտեզից ջնջվելուց: Այս սպառնալիքի մասին չեմ էլ ուզում խոսել, առանց այդ էլ ,պատմականորենե և ,գենետիկորենե վախեցած ժողովրդին հերթական անգամ սարսափեցնել կործանումով` ես չեմ պատկերացնում, թե ինչպիսի քաղաքական դիվիդենտներ է հնարավոր դրանից շահել: Լավատեսական “ժողովրդավարական պատկերների” համար էլ որևէ հիմք չկա. ընտրակաշառքներն արդեն բաժանված են, վարչական բոլոր լծակները կիրառված են, ուռճացված ցուցակները “դզած են”, անգրագետ օլիգարխներն էլ իրենց տեղերն արդեն ապահովել են: Այդ պայմաններում դժվար է ակնկալել, որ որևէ քաղաքական ուժ, բացի ՀՀԿ-ից ու ԲՀԿ-ից, կարող է ստանալ ավելի մեծ, բան 10-15 հոգանոց խմբակցություն:
Այսքանով հանդերձ, այս շաբաթների ընթացքում ի հայտ են եկել քաղաքական մշակույթի նոր տարրեր: Ընդդիմությունը չէր բավարարվում կախաղանների և տրիբունալների հնամաշ սպառնալիքներով, հայհոյանքներով և վիրավորանքներով, այլ փորձում էր նաև քաղաքական և տնտեսական այլընտրանքներ առաջարկել: Ավելի մեծ չափով դա վերաբերվում է, բնականաբար, Դաշնակցությանն ու ,Ժառանգությանըե: Իշխանությունը չէր միացրել ռեպրեսիվ ապարատը, ինչպես որ դա եղել էր նախկինում, երբ, մասնավորապես, ոստիկանությունը ահաբեկում էր ընդդիմության համակիրներին: Իշխանությունը, որպես կանոն, չէր պատասխանում իր հասցեին հնչող վիրավորական որակումներին: Հեռուստաեթերում ընդդիմության համար ստեղծվել էին ինքնարտահայտվելու նորմալ պայմաններ: Երեք քաղաքական ուժեր, ունենանալով տարբեր մոտեցումներ, պայմանավորվել են միասնաբար վերահսկել ընտրությունների օրինականությունը:
Այդ ամենը մի փոքր հույս է ներշնչում, որ մեր քաղաքական համակարգը, թեև շատ դանդաղորեն, բայց սկսել է շարժվել մեռյալ կետից: Որ ընտրություններից հետո թեև կլինեն հանրահավաքներ, բողոքարկումներ և վերոհիշյալ “էսթախոլոգիկ”սպառնալիքներ, բայց չեն լինի բախումներ: Որ խորհրդարանում հայտնված ուժերը, անկախ նրանից, թե ինչ կոալիցիաներ են կազմելու, կձևավորեն այնպիսի կառավարություն, որը ունակ կլինի մեղմացնել ներկայիս սոցիալական լարվածությունը: Բոլոր դեպքերում, լավատեսությունը մեր դեպբում պետք է չափազանց զգուշավոր լինի”:
 




Լրահոս