«Ժամանակ» թերթը գրում է. «Չնայած նախկինում ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը հնարավոր բոլոր հարցազրույցներում պնդում էր, որ Հայաստանի նախագահ դառնալու որևէ ցանկություն չունի, «այսինքն` չէ էլի, нет» կոնտեքստում, վերջին շրջանում կտրուկ փոխել է մտադրությունը: «Ժամանակ» թերթի տեղեկություններով` նա իրեն հավատարիմ մարդկանց ասել է, որ պատրաստվում է առաջադրվել 2018թ.-ի ընտրություններում որպես նախագահի թեկնածու:
Թեև Ծառուկյանի ցանկությունը միանշանակ չի ընդունվել ԲՀԿ-ականների շրջանում, այն թերևս պատահական չէ: Կարելի է նկատել, որ նրա վրա խաղադրույք են կատարել քաղաքական որոշ ուժեր` օրինակ ՀԱԿ առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանը: Այս պահին «Ժառանգությունն» էլ է նույն թիմում: Կառաջադրվի՞ Րաֆֆի Հովհաննիսյանը որպես նախագահի թեկնածու 2018թ.-ին` դեռ հայտնի չէ: Չի բացառվում, որ 2018թ.-ին Ծառուկյանն ընկալվի որպես ընդդիմության միասնական թեկնածու, անգամ եթե ՀՅԴ-ն չսատարի նրան»:
Մանրամասները թերթի այսօրվա համարում: