Չորրորդ ինքնիշխանություն. Դատարանների և էներգետիկայի ու բնական պաշարների նախարարի գլխին ամպրոպ է պայթելու. Սիլվա Համբարձումյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Գործարար Սիլվա Համբարձումյանի հետ թերթի հարցազրույցից ներկայացնում ենք մի հատված.
-Տիկին Համբաբձումյան, ինչի հիման վրա էին պտտվում խոսակցությունները այն մասին, որ Դուք վերին իշխանությունների հետ կոմպրոմիսների եք գնացել և դրա համար էլ այս վերջին ժամանակներս դադարեցրել էիք Ձեր հրապարակային քննադատությունը այս կամ այն պաշտոնյայի կողմից թույլ տված չարաշահումների հետ կապված: Մինչդեռ ստացվում է, որ Ձեր վրա ճնշումները դեռ շարունակվում են:
-Նախ ես ոչ մի իշխանավորի հետ շփման կամ կոմպրոմիսի դաշտ չեմ մտել, պարզապես ես սպասում էի համապատասխան փաստերի, որպեսզի իմ ասելիքը առավել ամբողջական լիներ: Հիմա ես այդ փաստերը ունեմ, ու պատրաստ եմ և մամուլի ասուլիսով հանդես զալու, և ԶԼՄ-ներին հետաքրքրող ցանկացած հարցի պատասխանելու:
-Իսկ այս անգամ ո՞ր պաշտոնյայի գլխին է ամպրոպ պայթելու:
-Դատարանների և էներգետիկայի ու բնական պաշարների նախարարի: Ես ուղղակի զարմացած եմ, որ ՀՀԿ-ի համամասնական ցուցակում են Վարդան Այվազյանը, Սուրեն Խաչատրյանը, Արմեն Մովսիսյանը և այլոք: Զարմանալի է ու ծիծաղելի, որ նման մարդիկ դառնալու են Աժ պատգամավոր:
 




Լրահոս