
Նախագահ Սերժ Սարգսյանը, չբավարարվելով Արաբկիրում հրապարակային նախընտրական հանդիպում անցկացնելով, ապրիլի28-ին առանձին հանդիպել է Արաբկիրի ՀՀԿ ակտիվի հետ: Հանդիպման նպատակը մեկն է եղել, ամեն ինչ անել հանուն Արտակ Սարգսյանի հաղթանակի: Այս հանդիպումը ևս մեկ անգամ ցույց է տալիս, որ այս տարածքում ՀՀԿ դիրքերը խախուտ են, և իշխանությունն այնքան էլ վստահ չէ իր թեկնածուի հաղթանակի մեջ: