Ռուսաստանի և Ադրբեջանի հարաբերություններն ակտիվորեն զարգանում են. Պուտին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ռուսաստանի և Ադրբեջանի հարաբերություններն ակտիվորեն զարգանում են, անգամ՝ ամենազգայուն ոլորտներում՝ չնայած համաշխարհային տնտեսության մեջ առկա խնդիրներին. հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ հանդիպմանը. տեղեկացնում է РИА Новости-ն:

«Հարաբերությունները Ռուսաստանի և Ալիևի միջև միշտ եղել են ընկերական, վստահելի, և դրանք զարգանում են նույն կերպ տարբեր ուղղություններով՝ ներառյալ ամենազգայուն ոլորտները, և տնտեսության մեջ ևս առաջընթաց կա՝ չնայած որոշ խնդիրների համաշխարհային և ՌԴ տնտեսություններում», – ասել է Պուտինը:

Ինչպես նախկինում հայտնել էր armlur.am-ը, սպասվում էր, որ Աստրախանում Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահները քննարկելու են Ղարաբախյան կարգավորման հետ կապված հարցեր, սակայն ռուսաստանյան աղբյուրներն այդ մասին չեն գրում:




Լրահոս