Երեկ՝ երկուշաբթի օրը, Շվեդիայի խորհրդարանը՝ Ռիկստագը, նոր ղեկավարություն ընտրեց: Խորհրդարանի երրորդ փոխխոսնակ ընտրվեց Կանաչների կուսակցության ներկայացուցիչ, հայազգի Եսաբելլա Դինգիզյանը. հայտնում է Շվեդիայի ռադիոն:
Խորհրդարանի խոսնակ ընտրվեց Ուրբան Ալինը, ընդ որում, ընտրությունը կայացավ շվեդական խորհրդարանի համար սովորական ճանապարհով՝ խորհրդականների նիստերի դահլիճից «Այո» կամ «Ոչ» էին բղավում:
Նույն եղանակով ընտրվեց նաև առաջին փոխխոսնակը՝ Տոբիաս Բիլստրյոմը, իսկ երկրորդ փոխխոսնակի ընտրությոն հետ որոշակի խնդիր առաջացավ: Ռիգստագը նրա ընտրությունն իրականացրել փակ գաղտնի քվեարկությամբ, ինչը վերջին անգամ տեղի էր ունեցել 19 դարում: