Թուրքական Öztürkler Holding ընկերությունը սկսել է ներդումներ կատարել Հայաստանի տնտեսության մեջ, մասնավորապես՝ շինարարությունում:
Ինչպես թուրքական «Սաբահ» թերթին հայտնել է ընկերության ղեկավար Յուսուֆ Օզթյուրքը, Երևանի կենտրոնում արդեն սկսվել է բազմաբնակարանոց շենքի կառուցումը: Օզթյուրքի խոսքով՝ «ներդրումների լեզուն» ամենամատչելին և հասկանալին է տնտեսական հարաբերություններում:
«Չնայած այն բանին, որ Հայաստանը փոքր երկիր է, այնտեղ շատ փող կա: Ես առաջին թուրքն եմ, ով սկսել է ներդրումներ անել այդ երկրում», – ասել է նա:
Օզթյուրքը նշել է, որ Հայաստանի իշխանությունները պատրաստ են փոխշահավետ պայմաններով դիտարկել երկրի տնտեսության մեջ ներդրումների բոլոր առաջարկները: Ընկերությունն արդեն ժամանակակից շենք է կառուցում Երևանում: