Բողոքի ցույց՝ Գյումրիում. փակվել են շուկային հարակից բոլոր գլխավոր փողոցները. galatv.am (ֆոտո)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այս պահին Գյումրու կենտրոնական շուկային հարակից տարածքում բողոքի ցույց են իրականացնում քաղաքի հագուստ եւ կոշկեղեն վաճառող փոքր ու միջին ձեռնարկատերերը. գրում է galatv.am-ը:

Նրանք  վաղ առավոտից փակել են իրենց տաղավարները և շուկային հարակից բոլոր ճանապարհները՝ արգելափակելով Գյումրու կենտրոնում մեքենաների երթեւեկը:

Ցուցարար առեւտրականների բողոքը վաղվանից ուժի մեջ մտնող Շրջանառության օրենքի նոր փոփոխությունների դեմ է, որը, ըստ նրանց, լուրջ հարված է փոքր ու միջին տնտեսվարողին:

Այսօրվա ակցիայի մասնակիցների պահանջն է, որ ՀՀ կառավարության ղեկավարը՝ Հովիկ Աբրահամյանը, Երեւանից հասնի Գյումրի եւ հանդիպի իրենց հետ:

Առեւտրականների խոսքերով՝ եթե հենց այսօր մայրաքաղաքից Գյումրի չժամանեն կառավարության անդամները, ապա իրենք կմիանան մայրաքաղաքում ԱԺ շենքի դիմաց բողոքող գործընկեր առեւտրականներին:

Գյումրու շուկայի տարածք  են ժամանել մեծաթիվ ոստիկաններ, ովքեր պահանջում են բացել ճանապարհները, փոխարենն առեւտրականները առաջարկեցին ոստիկանության ներկայացուցիչներին միանալ իրենց բողոքի ցույցին եւ միասնական պայքար մղել գործող իշխանությունների եւ  երկրում իրականացվող անօրինականությունների դեմ:

Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում:

boxoq2




Լրահոս