Կարգազանց պատգամավորներն այսուհետ կպատժվեն

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այսօր Ազգային ժողովում քվեարկության դրվեց մի քանի նախագիծ:

Քվեարկության ենթակա էր նաև «Արդյունաբերական քաղաքականության մասին» ՀՀ օրենքի նախագիծը երկրորդ ընթերցմամբ ընդունելու հարցը: Մինչ այդ օրենքի հեղինակ ԲՀԿ-ական Միքայել Մելքումյանը նշեց, որ երեկվա քննարկումներից հետո մի շարք փոփոխություններ են արվել,և կոչ արեց կողմ քվեարկել: Որոշումն ընդունվեց 106՝ կողմ, դեմ՝ 0, ձեռնպահ՝ 0 ձայով: Սա եզակի դեպքերից էր, երբ բոլորը միաձայն կողմ կողմ քվեարկեցին:

Քվեարկության դրվեց նաև «ԱԺ կանոնակարգ օրենքում» փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին հարցը, որով «Ժառանգություն» խմբակցության պատգամավորներն առաջարկում էին պատժել կարգազանց պատգամավորին: Կարգազանց է համարվում նաև այն պատգամավորը, ով գրանցվում կամ քվեարկում է մեկ ուրիշի փոխարեն: Նախագիծն ընդունվեց 96՝ կողմ, դեմ՝ 4, ձեռնպահ՝ 4 ձայնի հարաբերակցությամբ:




Լրահոս