Առևտրականներից 4-ը բերման է ենթարկվել ոստիկանություն

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Սեպտեմբերի 23-ին Կառավարության շենքի մոտ տեղի ունեցած բողոքի ցույցի ընթացքում Տիգրան Մեծ փողոցը փակելու առթիվ հարուցվել է քրեական գործ` ՀՀ ՔՕ 258 հոդվածի հատկանիշներով (խուլիգանություն):

Այս մասին Armlur.am-ին հայտնեցին ՀՀ Քննչական կոմիտեի լրատվության վարչությունից, որից տեղեկացանք նաև, որ կատարվում է քննություն:

Տեղեկացնենք, որ գործով մեղադրյալ ներկա պահին չկա, իսկ երեկ առավոտյան Ազգային ժողովի շենքի մոտ «Շրջանառության հարկի մասին» նոր օրենքի դեմ անցկացրած ցույցից ժամեր անց 4 ցուցարար բերման է ենթարկվել ոստիկանություն, որտեղ հարցաքննվել են որպես վկա, ապա` ազատ արձակվել:

Քննչական կոմիտեի փոխանցմամբ` վկաներին հարցեր են ուղղվել բողոքի ցույցի ընթացքի վերաբերյալ:




Լրահոս