
Ղրղզստանի Ջալալ-աբադի մարզում իրավապահ մարմինների կողմից վնասազերծվել է երկրում արգելված «Հիզբ ուտ-տահրիր» կրոնական ծայրահեղական կուսակցության՝ բացառապես կանանցից բաղկացած խմբավորումը: Այդ մասին ИТАР-ТАСС-ին հայտնել են հանրապետության ՆԳՆ-ից:
Ծայրահեղականների գաղտնի օղակը բացահայտվել է մարզի տարածքում ահաբեկչության և կրոնական ծայրահեղականության դեմ ուղղված հատուկ ծառայությունների օպերացիայի շնորհիվ:
Միջոցառումների արդյունքում բացահայտվել է կրոնական կուսակցության կանացի թևի 7 ակտիվ անդամի գործունեություն. վերջիններս նոր անդամներ էին հավաքագրում մարզի տարածքում: Բոլոր ձերբակալված կանայք 20-25 տարեկան են: