Քիչ առաջ Ազգային ժողովի դիմաց հավաքված ցուցարարներին մոտեցան ոչ իշխանական ուժերի ներկայացուցիչներ՝ ԲՀԿ-ից՝ Միքայել Մելքումյանը, ՀԱԿ-ից՝ Արամ Մանուկյանը, ովքեր հայտնեցին, որ արդեն 45 ստորագրություն են հավաքել ընդդիմադիր պատգամավորների կողմից: Նրանք խոստացան` երեկոյան արտահերթ նիստ կգումարվի:
Առևտրականները, փոքր-ինչ գոհանալով եղած արդյունքից, բացականչում էին. «Բրավո՛, «քառյակ»:
Բողոքողներին մնում է միայն սպասել մինչ երեկո. նրանք հեռացան ԱԺ-ի դիմացից՝ վերադառնալու պայմանով: