Հայաստանի խոշոր հարկատուները

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Այս տարվա 1-ին եռամսյակում Հայաստանի 1000 խոշոր հարկատուները պետբյուջե են վճարել ընդհանուր առմամբ 121.3 մլրդ-ի հարկեր, ինչը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ավելի է 14%-ով կամ 14,8 մլրդ-ով։ Այս մասին տեղեկացնում է  Պետեկամուտների կոմիտեն:  
Հայաստանի 1000 խոշոր հարկատուներն այս տարվա 1-ին եռամսյակում ըստ էության ապահովել են պետբյուջեի հարկային եկամուտների 82,3%-ը, այն դեպքում, երբ անցած տարվա 1-ին եռամսյակում նրանց բաժին էր ընկել հարկային մուտքերի 76%-ը։Խոշոր հարկատուների ցուցակի առաջին հորիզոնականը զբաղեցնում է “ՀայՌուսգազարդ”-ը, որ վճարել է 11,9 մլրդ դրամ հարկ։ Երկրորդ տեղում “Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատն” է՝ 5.23 մլրդ դրամ հարկերով։ Երրորդը գործարար Սամվել Ալեքսանյանին պատկանող “Ալեքս Գրիգ” ընկերությունն է` 3.9 մլրդ  դրամ:
Չորրորդ հորիզոնականում “Ղ-Տելեկոմ”-ն է, որ վճարել է 2.73 մլրդ-ի հարկեր (աճը՝ 12,3%):  Հարկային ցուցակի հինգերորդ հորիզոնականը զբաղեցրել է վառելիքի շուկայի գերիշխող դիրք զբաղեցնող “Ֆլեշ” ընկերությունը, որի  վճարած հարկերի ծավալն ավելացել է 26,3%-ով: Վեցերորդ հորիզոնականում “Սիթի պետրոլ գրուպ”-ն է, որի  վճարած հարկերն ավելացել են 9,5%-ով:
“Հայաստանի էլեկտրական ցանցեր” ընկերությունն իններորդն է, “Ինտերնեյշնլ Մասիս Տաբակ-ը` 7-րդը: Տասնյակը եզրափակում է  “Գրանդ Տոբակո”-ն:




Լրահոս