Շաբաթ օրը Anonymous-ի ռուսական բլոգում հայտնվել է մի հայտարարություն, որով հաքերները սպառնացել են մայիսի 6-ից 7-ը գրոհել կառավարական government.ru և premier.gov.ru կայքերը, տեղեկացնում է vz.ru կայքը:
Տեսահաղորդագրությունում ծաղրանքով նշվում է. “Թող ազգի ծառաները տեսնեն իրենց ազգի սերը, ինչի շնորհիվ կայացել են Ռուսաստանի պատմության ամենաարդար ընտրություններըե:
Anonymous Russia-ի անդամները հավելել են, որ ընդամենը մի քանի պարզ քայլը կբերի փտած և կոռումպացված համակարգի օրինական մահվան:
“Մենք անանուն ենք: Մենք չենք ներում: Մենք չենք մոռանում: Սպասեք մեզե,- նշվում է հաղորդագրությունում:
Ավելացնենք, որ ռուս հաքերներն արդեն մեկ անգամ մարտին գրոհել են “Միավորված Ռուսաստան” կուսակցության կայքը: