Ոստիկանությունը գտել է ՀԱԿ թեկնածուին խոչընդոտած անձանց

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Հայաստանի ոստիկանությունը գտել է ՀԱԿ թեկնածու Վիոլետտա (Մանուշակ) Պետրոսյանի քարոզարշավը խոչընդոտած անձանց: Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, որ ապրիլի 27-ին, ժամը 17.10-ին, ոստիկանության Էրեբունու բաժին  է ահազանգել թիվ 13 ընտրատարածքի ՀԱԿ պատգամավորի թեկնածու Վիոլետա Պետրոսյանը  եւ հայտնել, որ ժամը 14.20-ի սահմաններում, Մ. Խորենացու փողոցի թիվ 229 հասցեի մոտակայքում, քարոզարշավի ժամանակ, անհայտ անձինք իրենց խոչընդոտել են: Մեկնած օպերատիվ խմբին Վ. Պետրոսյանը հայտնել է, որ բնակիչներին քարոզչական նյութեր տրամադրելիս իրեն են մոտեցել միջին տարիքի 7-8 տղամարդիկ եւ գոռգոռալով պահանջել հեռանալ, ինչի պատճառով քարոզարշավը դադարեցվել է: Ոստիկանության ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվել է հիշյալ անձանց  ինքնությունները, որոնք ներկայացել են ոստիկանության Էրեբունու բաժին եւ տվել բացատրություններ: Կատարվում է հետաքննություն:




Լրահոս