
Իտալացի հայտնի դերասանուհի և մոդել Մոնիկա Բելուչին այսօր տոնում է իր 50-ամյակը: Անցած տարի ամռանը նա 14 տարվա ամուսնությունից հետո բաժանվել է ֆրանսիացի դերասան Վենսան Կասելից, ինչն աշխույժ քննարկումներ առաջացրեց լրատվամիջոցներում և սոցցանցերում:
Դերասանուհու վերջին աշխատանքներից է Էմիլ Կուստուրիցայի «Ծիր կաթինի վրա» ֆիլմում խաղացած դերը: Պատերազմի ֆոնին նկարագրված այդ սիրո պատմության մեջ Բելուչին և Կուստուրիցան խաղում են գլխավոր դերերը: