Էջմիածին-Առատաշեն ավտոճանապարհի 7-րդ կմ-ում, մայիսի 3-ին, տեղի է ունեցել ավտովթար: Հայաստանի ԱԻՆ մամուլի ծառայությունից armlur.am-ին հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ բախվել են Հայաստանի ՊՆ Վ. Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտին պատկանող “ԳԱԶել” մակնիշի ՊՆ 1819Տ համարանիշի եւ “Tager” մակնիշի E500MT23 համարանիշի ավտոմեքենաները: Պատահարի հետեւանքով տարբեր մարմնական վնասվածքներ են ստացել եւ Էջմիածնի հիվանդանոց տեղափոխվել “ԳԱԶել”մակնիշի ավտոմեքենայի վարորդ` 21-ամյա շարքային Մ. Դավթյանը, ուղեւոր` 31-ամյա մայոր Վ. Մուղդուսյանը, “Tager” մակնիշի ավտոմեքենայի վարորդ` 59-ամյա Ալեքսանդր Ստեմինը եւ ուղեւոր` 56-ամյա Գալինա Անատոլինան: Բժիշկների գնահատմամբ` տուժածների առողջական վիճակը միջին ծանրության է: Հրշեջ-փրկարարներն իրականացրել են վառելիքաքսուքային նյութերից ասֆալտի մաքրման աշխատանքներ:
ՊՆ-ի ԳԱԶել-ը բախվել է Tager-ին. վիրավորներից երկուսը զինծառայողներ են
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ