Փրկենք Լուսինե Վայաչյանին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Գրող, ակտիվիստ Լուսինե Վայաչյանի դուստրը՝ Նարե Սարկիսյանը երեկ ֆեյսբուք սոցիալական ցանցում դիմել է իր մոր բոլոր ընկերներին՝ հետեւյալ կոչով․ “Ես ունեմ մի մամա, պուճուր-մուճուր, ճտպտան, ակտիվիստ, պայքարող, ամենքին հասնող, վերջին կտոր հացը ուրիշին տվող, իմ ու քո չտարբերող, ստեղծագործող, սուտը չասող, ճիշտը չթաքցնող, անող-դնող, կարեկցող, անչափ մեծ սիրտ ունեցող… Արդեն 16 տարի իմ պուճուր մամային դանդաղ ներսից ուտում ա Հեպատիտ C-ն: Սկզբնական էտապում էդ հիվանդությունը գրեթե ոչ մի վնաս չի պատճառում, բայց երբ արդեն էսքան տարի ա անցնում, հիվանդությունն իր գլուխը բարձրացնում ա և լավ էլ իրա մասին տեղյակ ա պահում: Օրգանիզմը մանրից սկսում ա քայքայվել ամեն հավանական ու անհավանական տեղում: Իսկ երբ դրա դեմ չես պայքարում, չես բուժում, բերում ա ցեռոզի, իսկ ցեռոզն էլ էլ չասեմ` ինչի… Ես ճառեր ասելու մասնագետ չեմ, բայց երբ բանը հասավ նրան, որ մամայի վիճակը ավելի ու ավելի ա վատանում, ես այլ ընտրանք չունեմ, քան իմ և մամայի բոլոր ընկերներին, իրեն հարգող և սիրողներին խնդրել օգնել փրկել մամայիս, քանի դեռ ուշ չի, քանի դեռ ինչ-որ մի բան անելու հնարավորություն կա: Հեպատիտը ռակ չի, բայց հեպատիտն էլ ա սպանում… Իսկ ես ուզում եմ, որ իմ մաման ապրի, ապրի ու ստեղծագործի, պայքարի, հասնի այն ամենի, ինչը մտքին ունի”:  Լուսինեին շտապ անհրաժեշտ է նախնական ընդունել 24 ամպուլա Hoffman la Roche “Pegasis” կոչվող դեղամիջոցը՝ վիճակն առավել չծանրանալու համար։ Դեղամիջոցի յուրաքանչյուր ամպուլան արժե 300 ԱՄՆ դոլար։ Բուժման ծախսը կազմում է 7200 ԱՄՆ դոլարին համարժեք դրամ։ 
Հաշվեհամար՝
BENEFICARY BANK
HSBC Bank Armenia, cjsc Yerevan, Armenia
SWIFT address: MIDLAM22
CORRESPONDENT BANK
HSBC BankUSA
New YorkUS
SWIFT address: MRMDUS33
LUSINE BALASANYAN
002-266609-101 
Լուսինե Վայաչյանի փրկությանն ուղղված ֆեյսբուքյան խումբն՝ այստեղ:https://www.facebook.com/groups/430750813619598/ 
Լուսինե Վայաչյանի փրկության համար մայիսի 11-ին, ժամը 21:00-ին փարպեցի 14 հասցեում գտնվող “DIY” ակումբում կկայանա բարեգործական համերգ։ Մուտքի արժեքը՝ 1500 դրամ, որը կփոխանցվի Լուսինեի հաշվեհամարին։ 
Լուսինե Վայաչյանի ստեղծագործությանը ծանոթանալու համար այցելեք՝ http://vayach.wordpress.com/




Լրահոս