Բրիտանական արքայազն Ուիլյամը և նրա կինը՝ Քեյտը, որոշել են իրենց երկորդ երեխայի անունը: Թագավորական ընտանիքում դուստր ծնվելու դեպքում նրան կանվանեն Ելիզավետ Դիանա Վինձորի:
«Ամուսնականն զույգի մտերիմներն ինձ պատմել են, որ երեխային ցանկանում են անվանակոչել Ուիլյամի մոր պատվին», – հայտարարել է թագավորական ընտանիքի կենսագիր Էնդրյու Մորտոնը: Քեմրիջի դուքսի և դքսուհու ապագա երեխան, ով, համաձայն լրագրողների ենթադրությունների, պետք է լույս աշխարհ գա 2015թ.-ի գարնանը, կժառանգի գահը և կստանա «Նորին մեծություն» տիտղոսը:
Սակայն տեղական լրատվամիջոցնեը նշում են, որ Մեծ Բրիտանիայի թագուհի Եզիսաբեթը կտրականապես դեմ է, որ իր ծոռնիկին անվանեն իր որդի Չարլզի առաջին կնոջ և Ուիլյամի մոր անունով: Մինչդեռ միապետը պոտենցիալ գահաժառանգների անուններին հավանություն տալու իրավունք ունի: