
Քարոզարշավի լուսաբանման առումով առաջընթաց կա, սակայն իշխանությունների կողմից վարչական ռեսուրսների օգտագործման առումով վիճակը նույնն է մնացել: Այս մասին, այսօր` մայիսի 4-ին, լրագրողների հետ հանդիպմանժամանակ նշեց ՀԺԿ նախագահ Ստեփան Դեմիրճյանը: Նա Հայ ազգային կոնգրեսի քարոզարշավը դրական գնահատեց, միաժամանակ նշելով, որ ժողովրդի ակտիվությունը խորհրդարանական ընտրություններում փոքր ինչ պասիվ է, քանի որ բոլորն իրենց հույսը կապում են նախագահական ընտրությունների հետ: Ըստ ՀԺԿ առաջնորդի, քիչ, թե շատ արդար ընտրությունների դեպքում ՀԱԿ-ը խորհրդարանում ծանրակշիռ ներկայություն կունենա: Նա նաեւ նկատեց, որ իրենց հանրահավաքներին մարդիկ գալիս են ինքնակամ, թեեւ ճնշումներ կան, որ մարդիկ չգնան ՀԱԿ-ի հանրահավաքաներին: