Բրիտանացի երկու դեռահասներ, ովքեր իրենց Քայլի և Դեննի են կոչում, յուրօրինակ ակցիա են անցկացրել: Մտնելով Apple Store-ի ֆիրմային խանութ՝ նրանք մեկ տասնյակ iPhone 6 Plus են ճկել, տեղեկացնում է Business Insider-ը:
Իրենց արկածները երիտասարդ բրիտանացիները տեսագրել են և տեղադրել YouTube-ում: Այս պահին այն արդեն դիտել են 100 հազար անգամ:
Հեշտությամբ ճկվող iPhone 6 Plus-ի պատմությունն ամենաքննարկվողներից է դարձել Apple-ի երկրպագուների շրջանում: