Այնպես է ստացվել, որ Սյունիքի վերանշանակված մարզպետ Սուրիկ Խաչատրյանի պաշտոնը ստանձնելուց հետո նույնպես նրա անձի շուրջ խոսակցությունները չեն մարում:
Ս. Խաչատրյանը վարկաբեկված անձ է համարվում, ու մինչև հիմա հասարակությունը չի ընդունում այն անխոհեմ քայլը, որով անտեսվեց մարդկանց տեսակետը, մականունավոր այս մարդու անփառունակ կենսագրությունը, ու նա կրկին նշանակվեց բարձր ու պատասխանատու պաշտոնում:
Armlur.am-ի զրուցակիցները լավատեղյակ էին այս քաղաքական որոշմանը, թեև մեծամասամբ խուսափում էին գնահատականներում հնարավորինս որոշակի կարծիքներ ներկայացնել: Շատերը գտնում էին, որ համակարգը պետք է փոխվի, մի մասը նոր ընտրությունների կողմնակիցն էր, ոմանք էլ որևէ հույսի նշույլ այլևս չէին տեսնում` ցանկացած նշանակում կամ փոփոխություն այս իմաստով անհուսալի համարելով:
Տաթև Հարությունյան, Տիգրան Սարգսյան