Բնապահպան ակտիվիստները աջակցություն են հայտնել Ցագովյան անտառի ակտիվիստներին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Աջակցության նամակ “Թեղուտի պաշտպանության քաղաքացիական նախաձեռնության” անունից Ցագովյան անտառի պահպանության ակտիվիստներին, որը ներկայացնում ենք ստորև. Ցագովյան անտառի հարգելի ակտիվիստներ,
Ձեզ ողջունում և իրենց աջակցությունն են հայտնում Հայաստանի Հանրապետության “Թեղուտի պաշտպանության քաղաքացիական նախաձեռնության” բնապահպան ակտիվիստները: Մենք ևս անհանգստացած ենք Ցագովյան անտառի հիմնահարցով, ակտիվիստների անվտանգությամբ և դատապարտում ենք բնապահպան ակտիվիստների դեմ ՕՄՕՆ-ի և ՌԴ ոստիկանության կողմից կատարված գործողությունները: Մենք՝ բնապահպան ակտիվիստներս, բարձր ենք գնահատում և աջակցում ենք ձեր պայքարին: Այսօր դուք փորձում եք ետ պահել իշխանությանն իր կործանարար որոշումից, որը կարող է աղետալի լինել Ցագովյան անտառի համար: Ցագովյան անտառի կարևորությունը անգնահատելի և անվիճելի է ոչ միայն մերձմոսկովյան խիտ բնակեցվաց Ժուկովսկի քաղաքի համար, այլ նաև Մոսկվայի: Ավելին, Ցագովյան անտառը համաշխարհային հարստություն է և նրա պահպանությունը խիստ կարևոր է: Նմանօրինակ կերպով ՀՀ իշխանությունները, խախտելով մի շարք ազգային օրենքներ և միջազգային կոնվենցիաներ, անտեսելով միջազգային կազմակերպությունների և բնապահպան ակտիվիստների կոչերը, ջանում են սկսել հանքի շահագործումը Թեղուտում: Թեղուտի ոչնչացումը սարսափելի էկոլոգիական աղետ է ոչ միայն Հայաստանի, այլև հարևան երկրների համար: “Թեղուտի պաշտպանության քաղաքացիական նախաձեռնության” բնապահպան ակտիվիստները դիմում են շահագրգիռ բոլոր մարմիններին, կառույցներին և կազմակերպություններին արձագանքել Ցագովյան անտառի համար պայքարող ակտիվիստների կոչերին, կանխել հնարավոր աղետը և հրապարակավ դատապարտել անտառի պաշտպանների հանդեպ իրականացվող անօրինական գործողությունները: Ցագովյան անտառի քաղաքացիական ակտիվիստներ, ևս մեկ անգամ հայտնում ենք ձեզ մեր աջակցությունն ու բաց ենք համագործակցության համար: Զորավիգ ենք ձեր շարժմանը:




Լրահոս