
Մայիսի 3-ին, ժամը 09.30-ին, հիվանդանոցից ոստիկանության Սպիտակի բաժնում հաղորդում է ստացվել, որ սննդային թունավորումով բուժօգնության են տեղափոխվել Արեւաշող գյուղի 5 բնակիչներ: Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, որ պարզել է, որ նրանք թունավորվել են տանը հավ եւ երշիկ ուտելու հետեւանքով: Հանգամանքները պարզվում են, հատարվում է նախաքննություն: