
Աղաղակող դեպք է տեղի ունեցել Մյունխենում սեպտեմբերի վերջին բացված ամենամյա «Օկտոբերֆեստ» փառատոնի ժամանակ: Տոնախմբությանը ժամանած Բրիտանիայի քաղաքացուն թփերում բռնաբարել են: Դա Եվրոպայում ժողովրդավարություն վայելող միջոցառմանն առաջին սկանդալային դեպքը չէ, հայտնում է Sky News-ը:
Ինչպես տեղեկացրել եմ Մյունխենի ոստիկանության ներկայացուցիչները, Միացյալ թագավորության քաղաքացին փորձել է թփերում հոգալ բնական պահանջը: Այդ ժամանակ նրա վրա հարձակվել է անհայտ անձը և բռնաբարել նրան:
Բրիտանական դեսպանատան աշխատակիցները տեղեկացված են միջադեպի մասին և փորձում են օգնել հետաքննությանը: Մյունխենի ոստիկանությունը պնդում է, որ տարիների ընթացքում «Օկտոբերֆեստի» ժամանակ կատարվող հանցագործությունների թիվը կտրուկ նվազել է: