Պարզվել է, որ Սիրիայում «Իսլամական պետության» խմբավորման առաջնորդներից մեկը՝ Օմար ալ Շիշանին, վրացի նախկին զինծառայող է: Այդ մասին լրագրողներին պատմել է նրա հայրը՝ Թեմուր Բատիրաշվիլին: Վերջինիս խոսքով՝ նրան վերջերս հայտնի է դարձել, որ իր որդուն առաջարկում են գլխավորել «Ալ Ղաիդան»:
Ինչպես տեղեկացնում է Интерфакс-ը, Օմար ալ Շիշանիի նախկին անունը Թարխան Բատիրաշվիլի է: Նա վրացական բանակի զինծառայող է եղել և զորացրվերուց հետո չի կարողացել նոր աշխատանք գտնել:
«Մի քանի տարի առաջ մեր տուն ներխուժեց մի քանի տասնյակ զինվորական և ոստիկան: Այն մահճակալի տակ, որի վրա ես էի քնում, և որի տակ ամեն օր փոշին մաքրվում էր, նրանք փամփուշտներով արկղ «գտան»: Որդուս ձերբակալեցին և բանտ նստեցրին: Նա ազատ արձակվեց համաներմամբ մի քանի տարի առաջ: Այդ ժամանակվանից ես նրան չեմ տեսել և նրա հետ չեմ խոսել», – լրագրողներին պատմել է Բատիրաշվիլի-ավագը: