Ինչու հանրայինը չի հյուրընկալում ընդդիմադիրներին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այսօր ԱԺ նիստում Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի նախագահ Ռուբեն Ջաղինյանը ներկայացրեց ընկերության` 2013-ի գործունեությունը:

Պատգամավոր Խաչատուր Քոքոբելյանը դժգոհ էր Հանրայինից՝ գտնելով, որ որակական փոփոխություն չի տեսնում, և որ Հանրայինը բառացիորեն չի համապատասխանում բովանդակությանը: Նա օրինակ բերեց այն, որ քաղաքական հաղորդումների չեն հրավիրվում ընդդիմության ներկայացուցիչներ:

«Տեղի են ունենում քաղաքական պրոցեսներ, բայց միացնում ես Հանրայինը, բացարձակ այլ բան է ցուցադրվում»,- դժգոհեց պատգամավորը` հավելելով, որ զուտ տեխնիկական հագեցվածությունը դեռ քիչ է փոփոխությունների համար:




Լրահոս