
ՌԴ Օրենբուրգ քաղաքի մի բնակչուհի իր 3-ամյա թոռանը մանկապարտեզ է տարել գինովցած վիճակում: Դաստիարակները շտապօգնություն են կանչել եւ երեխան տեղափոխվել է հիվանդանոցի վերակենդանացման բաժանմունք: Երեխայի խնամակալությունը իր վրա է ստանձնել տատիկը, քանի որ նրա ծնողները զրկված են այդ իրավունքից: Համաձայն աղբյուրի՝ հենց տատն էլ երեխային ալկոհոլ է խմացրել, որ ինքը հանգիստ ապրի : Այժմ համապատասխան մարմիններն անհրաժեշտ փաստաթղթեր են պատրաստում` դաժան տատին խնամակալության իրավունքից զրկելու համար: