
Այսօր Տարեցների միջազգային օրն է:
Տարեցների պաշտպանության մասին մեզանում շատ է խոսվում, բայց հենց իրենք էլ խոստովանում են, որ բացարձակապես պաշտպանված չեն: Երիտասարդները նույնպես ավագ սերնդի մասին նույն կարծիքն ունեն, ու փաստ է՝ մեզանում ոչ միայն տարեցները, այլև որևէ մեկը պաշտպանված չէ:
Armlur.am-ի զրուցակիցները նշեցին, որ իրենց թիվ մեկ խնդիրը սոցիալականն է, և կենսաթոշակի խորհրդանշական չափը խանգարում է շատ թե քիչ նորմալ կենցաղային պայմաններում ապրելուն: Նրանք դժվարանում են թե՛ սննդամթերք ձեռք բերելիս, թե՛ կոմունալ վճարումները կատարելիս, թե՛ փոքրիկ շռայլություններից օգտվելիս:
Հետաքրքիր է, որ միջին և կրտսեր սերունդը բացարձակապես չէր պատկերացնում իր ծերությունը, իսկ ավագներն էլ նշում էին, որ երիտասարդ տարիքում իրենց ծերությունը փայլուն են պատկերացնել:
Տաթև Հարությունյան, Տիգրան Սարգսյան