Մերսեդեսը գլորվելով՝ հայտնվել է ծիրանենիների այգում(լուսանկարներ)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Այսօր՝ մայիսի 4-ին ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ինչպես դեպքի վայրից armlr.am-ին հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամը 7.30-ի սահմաններում “Մերսեդես E320” մակնիշի 44 LL 344 համարանիշի ավտոմեքենայի վարորդը Երևան-Երասխ ավտոճանապարհի 62կմ հատվածում, Արմաշ գյուղի հատվածում դուրս է եկել ճանապարհիի երթևեկելի գոտուց և մոտ 100 մ շրջվելով՝ հայտնվել է ծիրանենիների այգում։ Հարվածի արդյունքում պոկվել է նաև ճամփեզրին տեղադրված գազատար խողովակի հենասյունը։
Վթարի հետևանքով մեկ հոգի տեղում մահացել է, իսկ մեկ հոգի ծանր մարմնական վնասվածքով տեղափոխվել է հիվանդանոց, որոնց ինքնությունը ոստիկանությունը փորձում է պարզել։ Ավտոմեքենայի մեջ հայտնաբերվել է 33-ամյա Գարիկ Գզիրյանին պատկանող վարորդական իրավունքի վկայականը։ Գ. Գզիրյանի հետ, սակայն, դեպքի վայրում գտնվող Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի 2-րդ դասակի աշխատակիցները, որոնք իրենց աշխատանքներն իրականացնում են հրամանատար Սանասար Հարությունյանի գլխավորությամբ, արդեն զրուցել են նշված վարորդական իրավունքի վկայականի տիրոջ հետ, պարզվել է, որ նա մեկ օր առաջ մեքենան վստահել է ընկերոջը։ “Մերսեդեսի” մեջ հայտնաբերվել է նաև զինվորական համազգեստ։ Դեպքի վայր է կանչվել դիակ տեղափոխող ավտոբրիգադը, ինչպես նաև Ոստիկանության քննչական գլխավոր վարչության Արարատի մարզի քննչական բաժնի օպերատիվ քննչական խումբը։  Ոստիկանները արդեն պարզել են հիվանդանոց տեղափոխվածի ինքնությունը. նա Աբովյան քաղաքի բնակիչ 20-ամյա Վահե Սարգսյանն է։
 




Լրահոս