
18:30 խորհրդարանում պետք է տեղի ունենար արտահերթ նիստ: Նախատեսվում էր քննարկել «Շրջանառության հարկի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու հարցը: Արտահերթ նիստը նախաձեռնել էին ընդդիմադիր ուժերը, ովքեր ցանկանում էին օրենքը դարձնել կամավոր:
Հայտարարված ժամին դահլիճ էր ներկայացել 37 պատգամավոր, ՀՀԿ-ականները բոյկոտել էին նիստը: Քվորումի բացակայության պատճառով արտահերթ նիստը չեղյալ համարվեց:
Նշենք, որ այս պահին ԱԺ շենքի դիմաց հավաքվել են մեծ թվով առևտրականներ, ովքեր բողոքում են հենց այդ օրենքի դեմ: