Բաց նամակ հայ գործարարներին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Հարգելի գործարարներ, գաղտնիք չէ, որ Հայաստանի սահմանամերձ շատ գյուղական համայնքներում գնալով պակասում է բնակչության թիվը, ինչի հիմնական պատճառը աշխատատեղերի բացակայությունն է: Եթե այսպես շարունակվի, սա կարող է լուրջ վտանգ դառնալ ազգային անվտանգության տեսանկյունից: Կան համայնքներ, որտեղ արտագաղթի պատճառններից է ոչ միայն գործազրկությունը, այլեւ թշնամու գնդակոծությունները, ինչը վտանգում է տեղական բնակչության ֆիզիկական գոյությունը: Ուստի, հաշվի առնելով տեղում հայաթափումը կանխելու և ավելի հզորանալու անհրաժեշտությունը` կոչ ենք անում ներդրումներ կատարել Տավուշի մարզի Դովեղ և Այգեպար համայնքներում, ինչը տեղի բնակչությանը կկապի իր հողին: Մենք ունենք շատ մոտավոր պատկերացումներ ներդրումների ոլորտների մասին, ըստ մեզ, դրանք հետևյալն են. հանքարդյունաբերություն, պահածոյագործություն, կաթնամթերքի արտադրություն, տուրիզմի զարգացման համար անհրաժեշտ ենթակառուցվածքների ստեղծում: Խնդրում ենք, որպեսզի ձեր կողմից իրականացվի պրոֆեսիոնալ ուսումնասիրություն: Մենք կարող ենք համատեղել հայրենասիրությունը և բիզնես շահերը:
Ֆեյսբուք սոցիալական ցանցի մի խումբ օգտատերեր  
Բաց նամակին միանալու համար այցելեք՝ http://www.facebook.com/zohrap.yeganyan/posts/365476460177009?notif_t=like   




Լրահոս