
Հոկտեմբերի 1-ը Տարեցների միջազգային օրն է: Տարեցների օրն իր պաշտոնական ձևակերպումը ստացել է 1990 թ. դեկտեմբերի 14-ին, երբ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի կողմից հոկտեմբերի մեկն ընդունվեց որպես տարեցների միջազգային օր:
ՄԱԿ-ը պետություններին կոչ է անում ապահովել այնպիսի պայմաններ, որոնցում տարեց մարդիկ կկարողանան ոչ միայն ավելի երկար ապրել, այլև վայելել որակյալ, հագեցած, լիարժեք և հաճույք պարգևող կյանք: