Այս խնդրի լուծումը քաղաքական է. Ա. Մանուկյանը՝ առևտրական ցուցարարներին (տեսանյութ)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ընդդիմադիր քաղաքական ուժերը ձեր կողքին կանգնած են: Այս խոսքով խորհրդարանի դիմաց բողոքող առևտրականներին դիմեց ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը:

«Ինչ օրենքի նախագիծ ասեք, ինչ էլ ասեք, մենք համաձայն ենք ձեր հետ, քանի որ ձեր պահանջն արդար է: Մենք շարունակելու ենք պայքարել, բայց միայն ձեր մասնակցությամբ: Վերջում կհասկանաք, որ այս խնդրի լուծումը քաղաքական է», – հայտարարեց նա:

Հիշեցնենք, որ փոքր և միջին ձեռնարկությունները բողոքում են «Շրջանառության հարկի մասին» ՀՀ օրենքի դեմ: Նշենք, որ այսօր այս հարցով պետք է տեղի ունենար արտահերթ նիստ, սակայն ՀՀԿ-ականները տապալեցին այն:

Մանրամասները՝ Armlur.am-ի տեսնայութում




Լրահոս