
80-ամյա ամերիկացի տատիկը երազում է Twitter-ում 80 հազար ընթերցող ունենալու մասին:Twitter-ի երկրպագու Ժոզեֆինա Լամբերտին բնակվում է Նյու Յորքում, սոցիալական ցանցում նա հայտնի է OLDLadySwag անունով: Նրա խոսքով՝ իրեն անհրաժեշտ է միկրոբլոգների ցանցում 80 հազար բաժանորդ ունենալ, քանի դեռ ողջ է: Թիվը պատահական չէ ընտրված՝ կյանքի յուրաքանչյուր տարվա համար 1000 ընթերցող: Տատիկին մեծ ճանաչում են բերել նրա լուսանկարները, որտեղ նա գլխին կրում է բանդանա, ժամանակակից արեւային ակնոցներ ու ռեփերների ստորագրության տեսքով դաջվածքներով: Ազատ ժամանակ Լամբերիտի տատիկը սիրում է պարել: