Կարճահասակները ավելի երկարակյաց են

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Սարդինացի գիտնականների հետազոտությունների համաձայն՝ կարճահասակները  բարձրահասակների համեմատ երկու տարով երկար ապրելու հնարավորություն ունեն: Հետազոտության թիրախում են հայտնվել 1866-1915 թթ իտալական փոքրիկ կղզում ծնված 500 տղամարդիկ: Հետազոտության արդյունքները օրինաչափ են նաեւ կենդանիների պարագայում: Փոքր ասիական փիղը երկար է ապրում, քան հսկա աֆրիկյան փիղը: Փոքր օրգանիզմների կյանքի երկարատեւությունը մասնագետները բացատրում են ԴՆԹ-ի վնասման ցածր հավանականությամբ, բջջափոխության մեծ ներուժով, արյան նորմալ շրջանառությամբ և սեռական հորմոնի բարձր քանակով:




Լրահոս