Ինչ պատահեց, երբ Վաղինակն ընկերուհու բնակարանում տեսավ ուրիշ տղամարդու

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Armlur.am-ն ավելի վաղ հայտնել էր, որ Երևան քաղաքի 23-ամյա բնակիչ Վաղինակ Ոսկանյանը խանդի հողի վրա կատարած արարքի պատճառով հայտնվել է ամբաստանյալի աթոռին:

Երեկ Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը, դատավոր Վլադիմիր Գրիգորյանի նախագահությամբ կայացած նիստին, Վ. Ոսկանյանին մեղավոր ճանաչեց ՀՀ քրեական օրենսգրքի 119-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետով և դատապարտեց 3 տարվա ազատազրկման, սակայն դատարանը նրա նկատմամբ կիրառեց համաներում և պատժից ազատեց:

Հիշեցնենք, որ 2013 թվականի հունիսի 30-ին իր նախկին ընկերուհու` իրենից 11 տարով մեծ Սիրանույշ Գրիգորյանցի՝ Նոր Արեշ 35 փողոցում գտնվող բնակարանում խանդի հողի վրա սկսել է վիճաբանել վերջինիս հետ: Վիճաբանության ընթացքում կծել-պոկել է ընկերուհու ականջը:

Armlur.am-ը դատական տեղեկատվական համակարգից տեղեկանում է, որ առաջադրված մեղադրանքում 21-ամյա Վաղինակն իրեն մեղավոր է ճանաչել:

Այսպես, դատաքննությամբ պարզվել է, որ ըստ Նուբարաշենի հոգեբուժական կլինիկայի ստացիոնար հետազոտության արդյունքների` Վաղինակի մոտ ախտորոշվել է «անձնային գծերի շեղվածություն ինքնավնասումներով և կոպիտ ցուցադրական վարքով Z-73.1» հիվանդությունը: Գործով տուժող Սիրանույշ Գրիգորյանցը, ով Վաղինակից մեծ է 11 տարով, նրա հետ գտնվել է  ինտիմ կապի մեջ 2012թ. հոկտեմբեր ամսից։

Ավելի ուշ, երբ նրանց հարաբերությունները լարվել են, Վաղինակը հեռացել է Սիրանույշի բնակարանից, իսկ օրեր անց վերադառնալով` նրա բնակարանում մեկ այլ տղամարդու է տեսել:

Այս հանգամանքից զայրացած` Վաղինակը ծեծի է ենթարկել Սիրանուշ Գրիգորյանցին, ոտքով հարվածել է նրա գլխին, ձեռքերով բռնել է նրա մազերից, գցել գետնին:
Սիրանուշ Գրիգորյանցը սողալով կարողացել է մոտենալ մուտքի դռանը, դուրս գալ միջանցք և օգնություն կանչել։ Այդ պահին Վաղինակ Ոսկանյանը կրկին բռնել է տուժողի մազերից, քաշելով նրան հանել միջանցք, մատները մտցրել է տուժողի բերանի մեջ` ցանկանալով պոռթել բերանը, կծել և պոկել է տուժողի աջ ականջի մի կտորը:

Քննության ժամանակ Վաղինակ Ոսկանյանն ինքնակամ ներկայացել է ոստիկանություն, իսկ հետագայում Սիրանույշը հայտնել է, որ բողոքներ չունի և ցանկանում է հաշտվել իր զուգընկերոջ հետ:




Լրահոս