Մադրիդի «Ատլետիկո»-ի գլխավոր մարզիչ Դիեգո Սիմեոնեն խոսել է Չեմպիոնների լիգայի խմբային փուլում իր թիմի առաջիկա մրցակից Թուրինի «Յուվենտուս»-ի մասին:
«Յուվենտուս-ը միշտ էլ լուրջ թիմ է եղել: Նրանց խաղում սխալներ գտնելն այնքան էլ հեշտ չէ: Պետք է լավագույնս ներկայանանք առաջիկա խաղին:
Մեծ հարգանքով եմ վերաբերում «Յուվենտուս»-ին: Թուրինցիները սիրում են ճնշում գործադրել և ազատ տարածություններ բացել Լյորենտեի, Տևեսի և Մորատայի համար»,- նշել է Սիմեոնեն:
Նշենք, որ «Ատլետիկո» – «Յուվենտուս» խաղը կայանալու է հոկտեմբերի 1-ին: