Forbes-ը հրապարակել է ԱՄՆ-ի ամենահարուստ 400 անձանց ամենամյա ցուցակը: Այդ մարդկանցից շատերը սկսել են զրոյից: Դա հաջողվել է ոչ միայն ամերիկացիներին: Մի շարք այլ երկրների բիզնեսմեններ ևս կարողացել են արագորեն հասնել անհավատալի արդյունքի:
WhatsApp-ի հիմնադիր և ղեկավար Յան Կում, կարողությունը՝ 7.7 մլրդ դոլար:
Կումը 16 տարեկանում է տեղափոխվել ԱՄՆ: Այն ժամանակ նրա ընտանիքը հազիվ էր ծայրը ծայրին հասցնում, և նա ստիպված փողոցում քարտեր էր բաժանում մարդկանց: 2009թ. նա և ընկերության համահիմնադիր Բրայան Էկտոնը նախաձեռնեցին մի ծրագիր, որը կկարողանար միավորել աշխարհի տարբեր երկրներում գտնվող մարդկանց: Այս տարի 600 մլն օգտատեր ունեցող ընկերությունը 19 մլրդ դոլարով վաճառվեց Facebook ընկերությանը, իսկ գործարքի արդյունքում Կիմը դարձավ միլիարդատեր:
Ջեկ Ման մինչ Alibaba ընկերության ստեղծումը դասավանդում էր անգլերեն լեզու: Կարողությունը՝ 20.2 մլրդ
Նա ծնվել է Չինաստանում և մեծացել աղքատության մեջ: Ջեկ Մանը չկարողացավ աշխատանք գտնել տեղի ռեստորաններից մեկում, այնուհետև երկու անգամ տապալեց ընդունելության քննությունները, սակայն ի վերջո կարողացավ բարձրագույն կրթություն ստանալ և դառնալ անգլերեն լեզվի ուսուցիչ:
1995թ. նա առաջին անգամ գնաց ԱՄՆ և առաջին անգամ տեսավ համացանցը: Տեսնելով, որ համացանցում շատ քիչ տեղեկատվություն կա չինարենով, նա ստեղծեց China Pages որոնողական համակարգը, սակայն այդ ծրագիրն էլ ձախողվեց: 1999թ. նա ստեղծեց Alibaba ծրագիրը: Այժմ այդ ինտերնետ-խանութը համարվում է ամենապահանջվածը Չինաստանում: Նա համարվում է ամենահարուստ մարդը Չինաստանում:
Էլիզաբեթ Հոլմսը ստեղծել է արյան ախտորոշման իր կենտրոնը 19 տարեկանում, այժմ 30 տարեկան է և միլիարդատեր: Կարողությունը՝ 4.5 մլրդ դոլար
Նա իր ընկերությունը ստեղծեց դեռևս ուղանողուհի լինելու տարիներին: Հոլմսն այնպիսի մի տեխնոլոգիա է մշակել, որը հնարավորություն է տալիս արյան անալիզն անցկացնել արագ, ճշգրիտ և ավելի մատչելի:
Starbuks ընկերության տնօրենների խորհրդի անդամ Հովարդ Շուլցը մեծացել է աղքատների թաղամասում: Կարողությունը՝ 2.1 մլրդ:
Օպրա Ուինֆրին մեծացել է աղքատ ընտանիքում և դարձել է հեռուստատեսության առաջին աֆրոամերիկացի հաղորդավարը: Կարողությունը՝ 3 մլրդ դոլար:
Նա հեռուստատեսությունում աշխատում էր 19 տարեկանից: Չիկագո տեղափոխվելով` Ունֆրին սկսում է վարել իր հեղինակած հաղորդումը, որն էլ նրան շլացուցիչ հաջողություն է բերում:
Մի ժամանակ բիզնեսմեն Շախիդ Խանը 1.20 դոլարի դիմաց ամաններ էր լվանում: Կարողությունը՝ 4.4 մլրդ դոլար:
Այժմ նա համարվում է աշխարհի ամենահարուստ մարդկանցից մեկը: Խանը հանդիսանում է Flex-N-Gate ընկերության տնօրեն, որն ԱՄՆ-ի մասնավոր հզոր ընկերություններից մեկն է:
Ռալֆ Լորենը մի ժամանակ սովորական աշխատակից էր Brooks Brothers-ում: Կարողությունը՝ 7.8 մլրդ դոլար:
Լեոնարդո դել Վեկիոն սկզբում աշխատել է մանկապարտեզում, այնուհետև գործարանում, որտեղ էլ կորցրել է ձեռքի մի մատը: Կարողությունը՝ 18.4 մլդ դոլար:
Oracle-ի հիմնադիր Լարի Էլիսոնը հեռացել է համալսարանից, երբ մահացել է նրա խորթ մայրը: Ութ տարիների ընացքում նա վաստակում էր պատահական աշխատանքների միջոցով: Կարողությունը՝ 48 մլդ դոլար:
Իր ընկերությունը նա հիմնադրել է 1977թ.: IT տեխնոլոգիայի ոլորտում այն այժմ հանդիսանում է աշխարհի ամենախոշոր ընկերություններից մեկը:
Ռոման Աբրամովիչը մանուկ հասակից առանց ծնողների է մեծացել: Այժմ ռուս մագնատը հանդիսանում է «Չելսի» ֆուտբոլային ակումբի սեփականատերը: Կարողությունը՝ 9.5 մլրդ դոլար:
Աբրամովիչը ծնվել է 1966թ. Սարատովում: Նրա մայրը մահացել է, երբ վերջինս դեռ 1.5 տարեկան էր: Հայրը մահացել է, երբ Ռոման Աբրամովիչը չորս տարեկան էր:
Այժմ Աբրամովիչը Ռուսաստանի ամենահարուստ մարդկանցից մեկն է: Նա ունի բազմաթիվ նավահանգիստներ և Boeing 767 անձնական ինքնաթիռ: