Շիրակի մարզի Բասեն համայնքում մոտ երկու շաբաթ առաջ բռնաբարություն է տեղի ունեցել: Միայնակ ապրող 60-ամյա Գոհարիկ Բենոյանին ծեծել և բռնաբարել է համագյուղացի, նախկինում դատված, 53 տարեկան Իշխան Հովսեփյանը:
Բասենի գյուղապետ Համլետ Պետրոսյանը նշեց, որ 2008 թվականից համայնքի ղեկավարն է ու ինչպես այս տարիներին, այնպես էլ դրանից առաջ գյուղում երբևէ բռնաբարության դեպք չի գրանցվել, իսկ տեղի ունեցածը ստորություն է ու դատապարտելի արարք: ևևԻշխանը նախկինում բազմաթիվ անգամներ դատվել է գողության, խուլիգանության համար…գյուղում բոլորը, կարելի է ասել, նրանից վախենում էին: Ամուսնացած է, ունի երեխաներ: Ինչ վերաբերում է Գոհարիկ Բենոյանին, ապա նա շատ խելացի կին է, ապրում է միայնակ, իր նպաստով ու թոշակով, գյուղապետարանը ևս օգնում էևև,- ասաց Հ. Պետրոսյանը:
Ի դեպ, գյուղապետը մեզ տեղեկացրեց, որ տիկին Գոհարիկն այսօր եկել էր գյուղապետարան. ևևԴեմքի կապտուկներն արդեն անցնում էին, վերքերը` ևս, իսկ ահա հոգեպես ճնշվածությունը թվում է` երբեք էլ չի անցնիևև:
Գյուղապետից տեղեկացանք նաև, որ բռնաբարության հեղինակը նույն օրը ձերբակալվել է: Mamul.am :