ՉԼ. «Բավարիա»-ի հաղթանակն ու 100-րդ խաղը (տեսանյութ)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Չեմպիոնների լիգայի խմբային փուլի երկրորդ տուրում  Մյունխենի «Բավարիա»-ն նվազագույն հաշվով հաղթեց Մոսկվայի ԲԿՄԱ-ին:

Հանդիպման 22-րդ րոպեին ԲԿՄԱ-ի պաշտպան Մարիո Ֆերնանդեսը տուգանային հրապարակում գցեց Մարիո Գյոտցեին: Թոմաս Մյուլերն անվրեպ իրացրեց 11 մետրանոցը:

Գերմանական ակումբի համար այս հաղթանակը 100-րդն էր Չեմպիոնների լիգայում: Ընդհանուր առմամբ, այս մրցաշարում գերմանական ակումբն անցկացրել է 189 հանդիպում, որոնցից պարտվել է 44-ում, իսկ 45-ն` ավարտել ոչ ոքի:

Չեմպիոնների լիգա, խմբային փուլ, երկրորդ տուր

խումբ

ԲԿՄԱ (Մոսկվա, Ռուսաստան) – «Բավարիա» (Մյունխեն, Գերմանիա)՝ 0:1  

Թոմաս Մյուլեր, 22, 11մ




Լրահոս