
Խոշորագույն սոցցանցի հիմնադիր Մարկ Ցուկերբերգը IT ոլորտի ամենահարուստ բիզնեսմենների ցուցակում երրորդ տեղն է զբաղեցրել, սակայն մեկ տարում վաստակել է ավելի շատ, քան Microsoft-ի հիմնադիր Բիլ Գեյթսը:
Forbes-ի ցուցակում Ցուկերբերգը նախորդ տարի 6-րդն էր, սակայն վերջին տարվա ընթացքում նա վաստակել է ավելի շատ, քան ցանկում ընդգրկված մյուս գործարարները. նրա կարողությունը 15 միլիարդից աճել է 34 միլիարդի:
Վերջին տարիների հաշվարկով առաջին հորիզոնականն է զբաղեցնում Բիլ Գեյթսը, ով հանդիսանում է նաև ԱՄՆ-ի ամենահարուստ քաղաքացին: