
Սեպտեմբերի 30-ին, ժամը 20.39-ին ահազանգ է ստացվել, որ Արարատի մարզի Խաչպար գյուղում ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և շրջվել, առկա է վառելիքի արտահոսք:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Դեռևս չբացահայտված հանգամանքներում «ԲՄՎ» մակնիշի 69RP666 պետհամարանիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի մասից և ընկել ջրատարի մեջ: Դեպքի վայրում տուժածներ չեն հայտնաբերվել:
Հրշեջ-փրկարարները փակել են գազի բալոնի փականը, մեքենան դուրս բերել երթևեկելի հատված: