Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանը Հրազդանի զինվորական կոմիսարիատի 4-րդ բաժանմունքի պետ՝ Սերգեյ Սարգսյանի եւ Հրազդանի զինկոմիսարիատի պետ՝ Արամ Պետրոսյանի գործով վճիռը հրապարակեց:
Նշենք, որ Սերգեյ Սարգսյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ լինելով Հրազդանի զինվորական կոմիսարիատի զորահավաքային բաժանմունքի պահեստի զինվոր-սերժանտների հաշվառման, ամրագրման և նախորոշման խմբի պետ, քաղաքացի Արմեն Ավետիսյանի գրքույկում զինվորական ծառայության պիտանելիության վերաբերյալ փոփոխություններ է կատարել, իսկ ահա Արամ Պետրոսյանին մեղադրանք էր առաջադրվել իր ենթակայի արված փոփոխությունների տվյալները չստուգելու համար, ինչը անփույթ վերաբերմունքի դրսեւորում է:
Եվ այսպես, դատարան Հրազդանի զինկոմիսարիատի պետ Արամ Պետրոսյանին մեղավոր է ճանաչել ՀՀ քրեական օրենսգրքի 376-րդ հոդվածի 1-ին մասով եւ նրա նկատմամբ պատիժ է նշանակել զինվորական ծառայության մեջ սահմանափակմամբ 6/վեց/ ամիս ժամկետով` դրամական բավարարման գումարից 10 տոկոս պահումով: Իսկ Սերգեյ Սարգսյանը մեղավոր է ճանաչել ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 1-ին մասով եւ նրա նկատմամբ պատիժ նշանակել ազատազրկում` 1/մեկ/ տարի ժամկետով` ՀՀ Զինված ուժերում պաշտոններ զբաղեցնելու իրավունքից զրկելով 1/մեկ/ տարի ժամկետով: